• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

«Monsieur Aznavour» ֆիլմի հատուկ ցուցադրություն

18 մայիսի, 2026
Ֆրանկոֆոն մշակույթի միջոցառումների շրջանակներում և ի պատիվ Հայաստան-Ֆրանսիա երկարամյա բարեկամության ու սերտ մշակութային կապերի Բրազիլում Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունները համատեղ կազմակերպեցին «Monsieur Aznavour» ֆիլմի հատուկ ցուցադրություն։
 
Միջոցառմանը ներկա էին Բրազիլի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամներ՝ տոնելու ֆրանկոֆոն աշխարհի ընդհանուր արժեքները և երկու երկրների միջև խորը պատմական կապերը։
 
Ցուցադրությունից առաջ Բրազիլում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանները հանդես եկան բացման խոսքով։ Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Այսօրվա միջոցառումը նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորը բարեկամության տոնն է, որը խարսխված է համատեղ պատմության, մշակույթի և արժեքների վրա»։
 
Ֆիլմը նվիրված է լեգենդար ֆրանսահայ երգահան, դերասան և մարդասեր Շառլ Ազնավուրին, որի արվեստի ժառանգությունը անջնջելի հետք է թողել համաշխարհային մշակույթում։ Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն շանսոն կատարողներից մեկը, ինչպես նաև խորապես նվիրված էր մարդասիրական նպատակներին և ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն աջակցում էր Հայաստանին և հայ ժողովրդին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: