• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

ՀՀ դեսպանությունում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը

29 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 29-ին Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպվել է տոնական ճաշկերույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին։

Բացման խոսքով հանդես է եկել Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը՝ անդրադառնալով անկախության վերականգնումից ի վեր Հայաստանի անցած ուղուն, պետականության ամրապնդման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։

Դեսպանն իր խոսքում կարևորել է նաև խաղաղության և տարածաշրջանային համագործակցության նշանակությունը Հարավային Կովկասի ժողովուրդների բարեկեցության ու զարգացման համար։ Դեսպան Եգանյանն շեշտել է Հայաստանի և Բրազիլի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

Միջոցառմանը խոսքով հանդես է եկել նաև Բրազիլի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով քարտուղար, դեսպան Ռոբերտո Աբդալլան։ Վերջինս անդրադարձել է հայ-բրազիլական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հեռանկարները։

Ճաշկերույթին ներկա են եղել Բրազիլում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, մայրաքաղաքի իշխանությունների, Բրազիլի արտաքին գործերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, մամուլի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: