• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված հանդիպում-քննարկում

17 հունիսի, 2026

Հունիսի 16-ին Բրազիլի արտաքին գործերի նախարարության Ռիո Բրանկու դիվանագիտական ինստիտուտում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Բրազիլի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպմամբ անցկացվել է հանդիպում-քննարկում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Բրազիլում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը և Բրազիլի արտաքին գործերի նախարարության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով քարտուղար, դեսպան Մաուրիսիու Լիրիուն։

Դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և Հայաստանի առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության ոլորտում՝ առանձնահատուկ ընդգծելով ներառականության և միջազգային համագործակցության կարևորությունը։

Դեսպան Մաուրիսիու Լիրիուն անդրադարձել է կենսաբազմազանության ոլորտում Բրազիլի կողմից իրականացվող քաղաքականություններին և հիմնական առաջնահերթություններին։ Նա նաև ներկայացրել է նախորդ տարի Բելեմ քաղաքում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP30) արդյունքներն ու գրանցված հաջողությունները։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Բրազիլի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաները, որոնք ներկայացրել են կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։

Միջոցառմանը մասնակցել են ընդհանուր առմամբ Բրազիլիում հավատարմագրված շուրջ 60 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրազիլի պետական գերատեսչությունների, ակադեմիական շրջանակների անդամներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: