• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Բրազիլում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը

30 հոկտեմբերի, 2025
Բրազիլի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքում՝ հռչակավոր «Teatro Poupex» համերգասրահում, տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։ Լեցուն դահլիճում Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են 20-րդ դարի հայ երաժշտության՝ Կոմիտասի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Ա․ Հարությունյանի, Է․ Միրզոյանի, Է․ Բաղդասարյանի և այլ երգահանների լավագույն ստեղծագործությունները։
 
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Բրազիլում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը, ով շնորհավորել է ներկաներին անկախության տոնի կապակցությամբ։ Դեսպան Եգանյանը իր խոսքում անդրադարձել է Հայաստանի անկախության խորհրդին, վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, երկրի զարգացման դինամիկային, հարուստ մշակութային ժառանգությանը, ինչպես նաև ՀՀ և ԲԴՀ միջև դինամիկ զարգացող հարաբերություններին։
 
Այնուհետև խոսքով է հանդես եկել Բրազիլի արտաքին գործերի նախարարի տեղակալ, դեսպան Ռոբերտո Աբդալան, որը բարձր է գնահատել Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը՝ ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Աբդալան անդրադարձել է նաև այս տարվա նոյեմբերին Բրազիլում անցկացվող COP30 համաժողովի, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում կայանալիք COP17-ի կարևորությանը՝ նշելով դրանցում երկու երկրների ընդհանուր ջանքերի նշանակությունը։ Նա ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և հաջողությունները տնտեսական ոլորտում։
 
Միջոցառմանը ներկա էին Բրազիլի պետական պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ, գործարարներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: