• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում

22 մայ, 2025

Ապրիլի 23-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նման նիստեր խորհրդարանն իրականացնում է ամեն տարի այն բանից հետո, երբ 1989 թ. օրենք ընդունեց այդ ոճրագործության ճանաչման և դատապարտման վերաբերյալ:

Հայաստանի և Բրազիլիայի պետական դրոշները բարձրացնելուց և պետական օրհներգերը հնչեցնելուց հետո բացման խոսքով հանդես եկավ նիստի նախագահ, դաշնային պատգամավոր Առնալդո Ֆարիա դե Սան, խոսք վերցրեցին նահանգային երկու պատգամավորներ և միջոցառման գլխավոր բանախոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը:

Ընթերցվեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի պատասխանը վերջերս բրազիլական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպան Էրսին Էրսինի պատմական փաստերն աղավաղող ելույթներին: Հայաստանի դեսպանի նամակը կտպագրվի երկրի խոշորագույն «Էստադո դե Սան Պաուլո» պաշտոնաթերթում, կտեղադրվի «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթի կայքէջում: Դաշնային պատգամավոր Առնալդո Ժարդինի խդրանքով նամակի տեքստը հանձնվեց նրան` Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատում այն հնչեցնելու համար, ինչպես նաև Օզասկոյի «Դիարիո դե Ռեժիոն» տարածաշրջանային թերթի տնօրեն Վրեժ Սանազարին:

Նույն օրը` ապրիլի 24-ին Բրազիլահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տաթև Ղարիբյանի գլխավորությամբ Սան Պաուլոյի «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հատուկ արարողություն և Սբ. Պատարագ:

Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի կենտրոնական կինոդահլիճներից մեկում տեղի ունեցավ բրազիլահայ Կասիանա Տեր Հարությունյանի «Հայկական ռապսոդիաներ» ֆիլմի շնորհանդեսը, որը երիտասարդ լրագրողը նկարահանել է Հայրենիքում: Ֆիլմի մեջ մարդկային անձնական ճակատագրերն ու պատմությունները ներկայացվում են հայերի անցած պատմական դժվարին ճանապարհի խորքապատկերի վրա, ուղեկցվում ազգային երաժշտության լավագույն կտորներով:

Ժապավենը ներկայացվել է մասնակցության միջազգային տարբեր կինոփառատոններին ու մրցույթներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: