• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Դեսպան Աշոտ Եղիազարյանը հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային

22 մայ, 2025

Դեկտեմբերի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:           

Հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որին մասնակցել են նաեւ Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորինը, Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Մարկո Գարսիան:
           
Նախագահը գոհունակություն է հայտնել Բրազիլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրման առթիվ, շնորհավորել Հայաստանի դեսպանին իր պարտականություններին անցնելու կապակցությամբ: Հիշատակելով այն հանգամանքը, որ դեսպանը երկար տարիներ ծառայել է Բրազիլիայում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս եւ լավատեղյակ է երկրի ներքին ու արտաքին գործերին` Լուիս Ինասիո Լուլան վստահություն է հայտնել, որ նա կարող է էական նպաստ բերել հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանը:
 
            Հայաստանի դեսպանը նշել է, որ իր ջանքերը կուղղի երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը:
 
            Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերին, դրանց շարունակական ընդլայնման անհրաժեշտությանը, գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության սերտացմանը: Դեսպան Եզիազարյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ներկայացուցչության կողմից նախատեսվող հիմնական ծրագրերը: 

            Բրազիլիայի նախագահը բարձր է գնահատել բրազիլահայերի ավանդը երկրի զարգացման գործում, հետաքրքրվել հայկական համայնքի ներկա գործերով, Սան Պաուլոյի համալսարանում հայագիտության ամբիոնի գործունեությամբ, հիշատակել հայազգի անցյալ եւ ներկա կարեւոր պետական ու հասարակական գործիչներին: Արտգործնախարար Սելսո Ամորինն ընդգծել է ԱԳՆ համակարգում հայազգի մոտ երեք տասնյակ դիվանագետների, այդ թվում` չորս դեսպանների արդյունավետ աշխատանքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: