• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Սան Պաուլո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

22 սեպտեմբերի, 2025
Սեպտեմբերի 22-ին Բրազիլի Սան Պաուլո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Հայ առաքելական եկեղեցու Բրազիլի թեմի առաջնորդ Նարեկ Բերբերյանը, Սան Պաուլոյի քաղաքապետարանի պաշտոնյաներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և հրավիրված հյուրեր։
 
Տոնական միջոցառման շրջանակներում Սան Պաուլոյի քաղաքապետարանում բացվել է Դավիթ Հակոբյանի հեղինակած Հայաստանին նվիրված երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմությանը, գիտությանը, մշակույթին և ժողովրդական ավանդույթներին առնչվող աշխատանքներ։ Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում այցելուներին ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
 
Միջոցառմանը դեսպան Արմեն Եգանյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով Հայաստանի անկախության պատմական նշանակությունը, ժողովրդավարական արժեքների հանդեպ ժողովրդի հավատարմությունը, Հայաստանի և Բրազիլի միջև զարգացող բարեկամական ու համագործակցային կապերի կարևորությունը, ինչպես նաև առանձնահատուկ կերպով գնահատելով Սան Պաուլո քաղաքի բազմամշակութային միջավայրը, որտեղ հայ համայնքը շարունակում է կարևոր դեր ունենալ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: