• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Տեղի է ունեցել «Ցեղասպանությանը, մարդկության դեմ հանցագործություններին և մարդու իրավունքներին նվիրված առաջին միջազգային կոնգրեսը»

28 ապրիլի, 2025
Ապրիլի 28-29 Սան Պաուլո քաղաքում Բրազիլում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ինչպես նաև «UGAB» Բրազիլի (ՀԲԸՄ) և Սան Պաուլոյի Կաթոլիկ համալսարանի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Ցեղասպանությանը, մարդկության դեմ հանցագործություններին և մարդու իրավունքներին նվիրված առաջին միջազգային կոնգրեսը»: Երկօրյա կոնֆերանսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և անցկացվեց միջազգային ներգրավվածությամբ։
 
Կոնգրեսին մասնակցել են հեղինակավոր մասնագետներ, իրավապաշտպաններ և հետազոտողներ Բրազիլից, Արգենտինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Միջոցառման ընթացքում քննարկվել են անցյալում և ներկայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, ցեղասպանության կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային հանրության դերը նման հանցագործությունների դեմ պայքարում։
 
Միջազգային կոնգրեսին բացման խոսքով հանդես է եկել Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ինչպես նաև Հյուսիսային Արիզոնայի համալսարանի քրեագիտության և քրեական արդարադատության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ալվարեսը։
 
Դեսպանն իր խոսքում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործություններին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել նման հանցագործությունների բացահայտմանն ու վաղ կանխարգելմանը, ինչպես նաև ոճրագործությունների արագ արձագանքմանը, կանխարգելմանն ու վերացմանն ուղղված նախաձեռնություններին։
 
Ա. Եգանյանն ընդգծել է, որ ՀՀ-ն կարևորում է ցեղասպանությունների կանխարգելման հարցը և ակտիվորեն բարձրացնում է այդ հարցը ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում: Բացի այդ, Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում պարբերաբար նախաձեռնում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: