• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի մասնակցությունը Բելեմի կլիմայի բարձրաստիճան գագաթնաժողովին

17 նմբ, 2025

Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպումներ և զրույցներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Մոնակոյի ԱԳ նախարարի, Օմանի շրջակա միջավայրի գործակալության նախագահի, Քուվեյթի նավթի նախարարի, Սիերա Լեոնեի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի, Սենեգալի շրջակա միջավայրի և էկոլոգիական անցման նախարարի, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի և ծրագրերի համակարգման հարցերով գլխավոր տնօրենի, Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենի, ինչպես նաև Բրազիլի բնիկ ժողովուրդների նախարարի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման շուրջ ՀՀ տեսլականը և իրականացվող աշխատանքները: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունը` ուղղված ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ համաժողովի անցկացմանը: 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի շրջանակներում նախատեսվող Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը, մասնավորապես կենսաբազմազանության կորստի դադարեցման և վերականգնման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման լավագույն միջոց։ Այս համատեսքստում կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրույցներում անդրադարձել է Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կլիմայի փոփոխության, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի, միջև սիներգիայի ապահովման անհրաժեշտությանը գլոբալ բնապահպանական օրակարգի արդյունավետ իրագործման համար։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: