• English
  • Հայերեն
Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արման Հակոբյանի հոդվածը Correio Braziliense օրաթերթում

08 սեպտեմբերի, 2020
Դեսպան Արման Հակոբյանի հոդվածը Correio Braziliense օրաթերթում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 5-ին Բրազիլիա քաղաքի առաջատար Cor­reio Braziliense օրաթերթում հրապարակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանի «Խա­ղա­ղու­թյան որո­նում Հարավային Կովկասում» հոդվածը https://www.correiobraziliense.com.br/opiniao/2020/09/4873425-em-busca-da-paz-no-sul-do-caucaso.html?fbclid=IwAR3jRjnKvb0PU5iJg_-5A5Df4X7-ULEoRCL8JoQQoMEcVH-uTNB8g5XlKOw:

Ստորև ներկայացվում է հոդվածի ամբողջական թարգմանությունը։

ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈ­ՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան

Օգոստոսի 25-ի համարում Correio Braziliense-ն հրապարակեց Էլխան Պո­լու­խո­վի «Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը» հոդվածը: Դրանում հե­ղի­նա­կը խեղաթյուրում է իրողությունը վերջերս Հայաստանի և Ադրբե­ջա­նի սահմանին տեղի ունեցած սրման վերաբերյալ և մեղքը բարդում Հա­յաս­տա­նի վրա: Իրավիճակն իրականում միագամայն հակառակն էր:


Ինչպես հաճախ պատահել է 1994-ի հրադադարից ի վեր՝ Ադրբեջանը կրկին հանձ­նվեց գայթակղությանը՝ փորձարկելու զենքերը, որոնց համար վերջին տաս­նամ­յակ­նե­րի ընթացքում վճարվել են միլիարդավոր դոլարներ, ինչպես նաև ստուգել հայկական բանակի՝ հարձակմանը դիմագրավելու կա­րո­ղու­թյու­նը: Փորձերը ձախողվեցին, ինչպես և 2016-ի ապրիլին ադրբեջանական զան­գվա­ծա­յին հարձակման ժամանակ, որը երկու կողմերից երիտասարդ զին­վոր­նե­րի ցավալի և անհարկի մահվան պատճառ դարձավ:


Ադրբեջանն այն երկիրն է, որը չսատարեց համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի Գլխա­վոր քարտուղարի զինադադարի կոչը, բայց զինադադարի խախտ­ման համար մեղադրում է Հայաստանին, մի երկիր, որն առաջիններից մեկը սա­տա­րեց այն: Ադրբեջանը մշտապես մերժել է սահմանի երկայնքով հրա­դա­դա­րի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմներ ստեղծելու և եր­կու կողմերից դիպուկահարներին հեռացնելու հայկական առաջարկները:


Իր քաղաքական օրակարգում Հայաստանը չունի որևէ խնդիր, որը կպա­հան­ջեր այլ երկրի դեմ ռազմական ուժի կիրառում: Մենք գտնում ենք, որ Լեռ­նա­յին Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի կարող լուծվել զենքով, այլ միայն խաղաղ ճանապարհով `բանակցությունների միջոցով` նպատակ ու­նե­նա­լով հասնել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժո­ղո­վուրդ­նե­րի համար ընդունելի համաձայնության:


Ադրբեջանն այլ կերպ է գործում: Նա ատելության խոսք է օգտագործում ընդ­դեմ Հայաստանի և հայերի, դիմում է ծայրահեղ ռազմատենչ հռե­տո­րա­բա­նու­թյա­նը և անընդհատ տարածքային պահանջներ է ներկայացնում Հա­յաս­տանի, մասնավորապես՝ նրա մայրաքաղաքի նկատմամբ:


Վերջին սրացման օրերին նույնիսկ հայտարարվեց, որ ադրբեջանական հր­թիռ­նե­րը կարող են խոցել հայկական ատոմակայանը: Դա պետության կող­մից միջուկային ահաբեկչություն իրականացնելու աննախադեպ սպառնալիք է:


Անհրաժեշտ է այս համատեքստում ավելացնել Բուդապեշտում՝ քնած հայ գործ­ըն­կե­րո­ջը կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սա­ֆա­րո­վի գործը: Հունգարիայում ցմահ բանտարկություն ստանալուց հետո նա ար­տա­հանձնվեց Ադրբեջան, որտեղ ժողովրդական խանդավառության պայ­ման­նե­րում նախագահ Իլհամ Ալիևը նրան իսկական հերոս և հայրենասեր հռչա­կեց:

 

Հոդվածում նշվում է, որ մի շարք երկրներ և միջազգային կազ­մա­կեր­պու­թյուն­ներ դատապարտել են «հայկական ագրեսիան»: Դրա վերաբերյալ որևէ փաս­տարկ չի ներկայացվում: Արդյո՞ք դրանք գոյություն ունեն: Ապա Հա­յաս­տա­նը մեղադրվում է էթնիկական զտումներ իրագործելու մեջ:


Հարկ է հիշել, որ տարածաշրջանում առաջին էթնիկական զտումներն ի­րա­կա­նաց­րել է Ադրբեջանը Նախիջևանում (Ստալինի կողմից Ադրբեջանին փո­խանց­ված հայկական նահանգ, որն արդյունքում մաքրազտվեց հայկական բնակ­չու­թյու­նից և որտեղ ամբողջությամբ ոչնչացվեց նրա քրիստոնեական ժա­ռան­գու­թյու­նը, այդ թվում փորագրված բացառիկ տապանաքարերով միջ­նա­դար­յան գերեզմանատունը): Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկիզ­բը նշանավորվեց հայկական լայնածավալ ջարդերով 1988-ին ադր­բե­ջա­նա­կան Սումգաիթ քաղաքում և 1990-ին` մայրաքաղաք Բաքվում:


Բազմաթիվ երկրների՝ այդ թվում Բրազիլիայի հայկական համայնքները փոր­ձու­թյան ժամին աջակցություն ցուցաբեցին իրենց պատմական հայ­րե­նի­քին և, որոշ դեպքերում, ստիպված եղան ուս ուսի կանգնել Հայաստանի դի­վա­նա­գի­տա­կան առաքելությունների առջև՝ մոլեգնած ազերի ար­մա­տա­կան­նե­րից պաշտպանելու համար: Դա նրանք արեցին խաղաղ և քաղաքակիրթ ձևով:


Հայկական ծագմամբ բրազիլացիները ամբողջապես ինտեգրված են Բրա­զի­լի­ա­յում և նպաստում են իրենց հայրենիքի առաջընթացին: Նրանց «ան­ըն­դու­նե­լի հանցագործությունների» մեջ մեղադրելը, ինչպես ասված է հոդ­վա­ծում, առնվազն անարդար է:


Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ընթացող հա­կա­մար­տու­թյուն­նե­րի մեջ Բրազիլիան ներքաշելու և երրորդ երկրի հետ նրա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սաբոտաժի ենթարկելու փորձերը, ներառյալ կասկածելի քա­ղա­քա­կան բովանդակությամբ գովազդային վահանակների տեղադրումը, ակն­հայ­տո­րեն հակասում է դիվանագիտական էթիկային:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: