• English
  • Հայերեն
Բրազիլում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեսպանության թվիթերյան հաշիվ

Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնակցել է «Գործարարության միջազգային ցուցահանդես»-ին (Feira Internacional de Negócios – FIN Brasil 2025)

13 մայիսի, 2025
Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնակցել է «Գործարարության միջազգային ցուցահանդես»-ին (Feira Internacional de Negócios – FIN Brasil 2025)։
 
Մայիսի 13-ին դեսպան Եգանյանը հանդես է եկել բացման խոսքով, այնուհետև՝ ելույթով։ Իր ելույթում դեսպանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Հայաստանում նպաստավոր բիզնես միջավայրը, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մանրամասն ներկայացվել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների առնչությամբ ՀՀ քաղաքականությունը՝ նշելով թափանցիկ և կայուն զարգացող ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ արված քայլերը։
 
Ա. Եգանյանը ցուցահանդեսի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
 
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել աշխատանքային այցեր գործարար ընկերություններ, Բրազիլի առաջատար և խոշորագույն «Ֆիշեր» գործարան, Ինովացիոն կենտրոն, Սանտա Կատարինա նահանգի խոշորագույն «Univali» համալսարան, ինչպես նաև Սանտա Կատարինա նահանգի նավահանգիստ։
 
Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել մի շարք ներդրումային խմբերի և գործարար միավորումների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանում ներդրումների համար առկա հնարավորություններն ու պետական աջակցման ծրագրերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Setor de Embaixadas Norte, Lote № 048 CEP: 70.800-400, Brasilia-DF, Brazil

Բրազիլում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: