Դեսպան

Ն.Գ. պարոն ԱՇՈՏ ԳԱԼՈՅԱՆ

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

 

Ashot Galoyan

Ծննդյան տարեթիվն ու վայրը`

Ծնվել է 1956թ. հունիսի 9-ին, Վանաձոր քաղաքում:

Կրթություն`

1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով:

1985թ. պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի կոչումը:

Աշխատանքային գործունեությունը`

1979-1982թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական

1982-1985թթ. Երևանի պետական համալսարանի ՀԼ ԿԵՄ քարտուղար

1985-1987թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս

1987-1988թթ. IREX հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Միչիգանի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարաններում հետազոտող գիտաշխատող և դասախոս

1988-1993թթ. Երևանի պետական համալսարանի Քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ

1993-1995թթ. «Ֆուլբրայթ» հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության և արդի պատմության ամբիոնների պրոֆեսոր

1995-1997թթ. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի և Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոնի հրավիրված դասախոս
1997-2006թթ. Երևանի Հր. Աճառյանի անվան համալսարանի պրոֆեսոր

1997-2006թթ. Երևանի պետական համալսարանի դոցենտ

1999-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ

2001-2003թթ, Եվրոխորհրդի Պատգամավորական Վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

2003-2006թթ. ԳՌԵԿՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար /Եվրոխորհուրդ

2003-2006թթ. ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի խորհրդական

2006- 2012թթ. Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը Վարշավա/

2006թ.-2014թ. հունվար Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2014թ. հունվարից Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ`

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, լեհերեն

Ամուսնական կարգավիճակը`

Ամուսնացած է, ունի երեք որդի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր